«Աթլետիկոյի» կիսապաշտպան Հեկտոր Հերերան ընտրություն է կատարել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի միջև.
«Սա լավագույն դիմակայությունն է աշխարհում: Ես հարգում և պաշտում եմ նրանցից յուրաքանչյուրին: Ես կընտրեմ Մեսսիին՝ նրա բնական տաղանդի պատճառով: Ես չեմ նսեմացնում Կրիշտիանուի արժանիքները, նա քրտնաջան աշխատել է, որպեսզի դառնա այն ֆուտբոլիստը, ինչպիսին ներկայումս է, բայց ես կընտրեմ Մեսսիի տաղանդը:
Ես հաճախ չեմ խաղացել նրանց դեմ, բայց կարծում եմ, որ Մեսսին ավելի բարդ մրցակից է: Դուք չգիտեք, թե նա ինչ է անելու հաջորդ վայրկյանում: Նրանք պատմության մեջ երկու լավագույն ֆուտբոլիստներն են: Նրանք արժանի են հարգանքի և հիացմունքի իրենց խաղի համար»,- մեջբերում է ֆուտբոլիստին GQ-ն:
Ավելի վաղ, «Ռեալի» նախկին պաշտպան Ալվարո Արբելոան խոսել է մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին։