ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատմել է, թե ինչպես է ֆուտբոլը շարունակում պայքարել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ։
«Մենք տեսնում ենք, թե որքան զգայուն է մեր աշխարհը, եթե նման իրավիճակը անկայունացրել է իրավիճակը ողջ աշխարհում։ Ֆուտբոլը դրական էներգիայից է կազմված ու քանի դեռ այն չի վերադարձել, մարդիկ չեն կարող հասկանալ, որ իրավիճակը կայունանում է»,-մեջբերում է Չեֆերինի խոսքը Nova.rs-ն։
«Ֆուտբոլը փոխվելու է, բայց կարճ ժամանակով։ Նախկինում այն արդեն դիմակայել է պատերազմների ու էպիդեմիաների։ Հին ու բարի ֆուտբոլը շուտով վերադառնալու է։ Մենք ուզում ենք, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է շուտ, բայց դա կախված է պետական մարմինների որոշումներից»,-ավելացրել է Չեֆերինը։
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը ամբողջ աշխարհում հասել է 3,5 միլիոնի։ 1 169 333 մարդ ապաքինվել է, 250 047 մարդ մահացել է։