Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հաստատել է, որ եվրոպական առաջատար ակումբները լրջորեն հետաքրքրված են արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի ծառայություններով:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Ալվարեսը հնարավոր է տեղափոխվի «Բարսելոնա»՝ կատալոնական ակումբում փոխարինելու լեհ ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկիին։
«Ես Խուլիան Ալվարեսի մտքերը չեմ կարդում, ուստի չեմ կարող ոչինչ ասել «Արսենալի» հետ նրա հնարավոր կապերի մասին։ Սակայն հասկանում եմ, որ լիովին օրինաչափ է, երբ Ալվարեսի պես բացառիկ ֆուտբոլիստը հարկավոր է «Արսենալին», ՊՍԺ-ին կամ «Բարսելոնային»: Դա նորմալ է, որովհետև նա շատ ուժեղ խաղացող է»,- արգենտինացի մասնագետի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթիից» 90 միլիոն եվրոյի դիմաց տրանսֆերային տեղափոխությունից ի վեր Ալվարեսն «Ատլետիկոյի» մարզաշապիկով անցկացրել է 104 հանդիպում՝ իր ակտիվում գրանցելով 48 գոլ։
























































