Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Լիամ Ռոսենիորի պաշտոնանկության մասին։ Մասնագետը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից ոչ բավարար արդյունքների պատճառով։
Լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ շնորհակալություն հայտնելով Ռոսենիորին կատարած աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի համար։ Նշվում է, որ որոշումը հեշտ չի տրվել, սակայն թիմի վերջին ելույթները չեն համապատասխանել ակումբի բարձր չափանիշներին՝ հաշվի առնելով մրցաշրջանի մնացած հատվածի կարևորությունը։
Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը «Չելսիի» գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Կալում Մաքֆարլեյնը։ Նրա առջև խնդիր է դրված նվաճել եվրագավաթների ուղեգիր և հաջող ելույթներ ունենալ Անգլիայի Գավաթի խաղարկությունում։
Զուգահեռաբար, լոնդոնյան ակումբի ղեկավարությունը կսկսի նոր, երկարաժամկետ գլխավոր մարզչի փնտրտուքները՝ թիմում կայունություն հաստատելու նպատակով։



























































