«Ռեալը» հետաքրքրված է «Պենյարոլի» 18-ամյա կիսապաշտպան Ֆակունդո Պելիստրիի տրանսֆերով:
Goal-ը հայտնում է, որ «սերուցքայինները» կարող են 9 միլիոն եվրո առաջարկել ուրուգվայցի տաղանդի համար: Այնուամենայնիվ, մադրիդյան ակումբը պետք է մրցակցի «Մանչեսթեր Սիթիի», Մադրիդի «Աթլետիկոյի», «Նապոլիի» և մի շարք այլ ակումբների հետ ֆուտբոլիստի տրանսֆերի համար, որոնք նույնպես հավակնում են Պելիստրիին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն կարող է շարունակել կարիերան Իսպանիայում, գրել է Corriere dello Sport-ը: «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում 34-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ: Հռոմեացիները կարող են բաժանվել խաղացողից նրա բարձր աշխատավարձի պատճառով: