Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն ասել է, որ Բունդեսլիգան ֆինանսական ճգնաժամի առջև կկանգնի, եթե մրցաշրջանը չվերսկսվի կորոնավիրուսի պատճառով:
«Եթե մենք չսկսենք խաղալ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, Բունդեսլիգան կսնանկանա, և այլևս չի լինի այնպիսի լիգա, ինչպիսին մենք գիտենք: Իհարկե, շատ երկրպագուներ ասում են, որ չեն ցանկանում հանդիպումները դիտել միայն հեռուստատեսությամբ, բայց դա ֆուտբոլը փրկելուն է վերաբերվում:
Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի վերադառնանք աշխատանքին: Մենք հատուկ բուժում չենք պահանջում, հաստատ ոչ, բայց նաև չենք ուզում անբարենպաստ վիճակի մեջ լինել: Ֆուտբոլը կարող է առանցքային դեր ունենալ հասարակության համար, բայց մենք պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի ոչ ոք չասի, որ նրանք ֆուտբոլին հատուկ արտոնություններով են վերաբերվում», — Վատցկեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների, Գերմանիայի առաջնությունում մրցաշրջանը կարող է վերսկսվել մայիսի 9-ին, հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: