Գերմանիայի Աշխատանքի նախարարությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով պատրաստվում է զգուշավորության հավելյալ միջոցներ ձեռնարկել երկրի ֆուտբոլիստների համար՝ ներառյալ խաղերի ժամանակ դիմակ կրելը։ Այս մասին հաղորդում է The Sun-ը՝ հղում կատարելով Spiegel կայքում տեղադրված փաստաթղթին։
1․Խաղացողներին կարգելվի խաղի ժամանակ ձեռք տալ դիմակներին։
2. Դիմակները չպետք է սահեն դեմքից խաղային իրավիճակների ժամանակ։
3․ Յուրաքանչյուր 15 րոպեն մեկ խաղը կընդհատվի, որպեսզի ֆուտբոլիստներին շնչելու ու դիմակները փոխելու հնարավորություն տրվի։
4․ Ընդմիջման ժամանակ խաղացողներն իրարից 1,5 մետր հեռավորություն պիտի պահեն։
5․ Մրցավարները կարող են պատժել ֆուտբոլիստներին ոչ անհրաժեշտ կոնտակտի համար։ Օրինակ, գոլ խփելուց հետո գրկախառնվելու համար։
Ավելի վաղ Գերմանիայի Առողջապահության նախարար Յենս Շպանը ասել էր, որ արդեն մայիսի 9-ին երկրում կարող է վերսկսվել առաջնությունը, բայց խաղերը կանցկացվեն փակ տրիբունաների ներքո։