«Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Փոլ Մերսոնը կարծիք է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեսի Լինգարդի մասին, տեղեկացնում է Sunday News-ը:
«Ջեսին նման է մի գերհասունացած երեխայի, ով չի գիտակցում որ մեծացել է:
Լա, լա, լա…տրյա, լյա, լյա…Նա կոմիքսների հերոսներից այն կողմ բան տեսե՞լ է:
Տղան ԱՊԼ-ի այս մրցաշրջանում գոլի հեղինակ չի դարձել. 20 հանդիպում ՝ 0 գոլ: Զրո գոլ, Կառլ…
Եվ նա դեռ խոսու՞մ է»,- ասել է Մերսոնը:

Հիշեցնենք, որ Ջեսի Լինգարդը 2018 թ-ի դեկտեմբերի 26-ից ի վեր աչքի չի ընկնում արդյունավետ գործողությամբ: Վերջերս նա հայտարարել էր, որ ցանկանում է հաղթել Պրեմիեր լիգան:
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: