Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունը մայիսի սկզբին կարող է վերսկսվել։
Գերմանական ֆուտբոլային լիգայի տնօրեն Քրիստիան Զայֆերտը հայտարարել է, որ խաղերը կարող են վերսկսվել մայիսի 9-ից առանց հանդիսականների։
Նշվում է, որ բժշկական անձնակազմը ծրագիր է կազմել, որը նախատեսված է մարզումների վերսկսումից մինչև խաղերի մեկնարկը։
Գերմանիայում կորոնավիրուսի 146,293 դեպք է գրանցվել։ 91,500-ը բուժվել են, մահացել է 4683 մարդ։