ՀՖՖ մրցավարական 3 անձնակազմ կսպասարկի ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներ, որոնք կկայանան այսօր՝ հուլիսի 10-ին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
«Վլաժնիա» (Ալբանիա) — «Դաուգավպիլս» (Լատվիա)
- Գլխավոր մրցավար — Աշոտ Ղալթախչյան
- Մրցավարի օգնականներ — Սարգիս Հովհաննիսյան, Հարություն Համբարձումյան
- Չորրորդ պաշտոնյա — Հենրիկ Նալբանդյան
«Ժելեզնիչար» (Բոսնիա և Հերցեգովինա) — «Կոպեր» (Սլովենիա)
- Գլխավոր մրցավար — Արտեմ Գասպարյան
- Մրցավարի օգնականներ — Ատոմ Սևգուլյան, Խաչատուր Հովհաննիսյան
- Չորրորդ պաշտոնյա — Յուրա Մահտեսյան
«Դեչիչ» (Չեռնոգորիա) — «Սիլեքս» (Հյուսիսային Մակեդոնիա)
- Գլխավոր մրցավար — Զավեն Հովհաննիսյան
- Մրցավարի օգնականներ — Մեսրոպ Ղազարյան, Վանիկ Սիմոնյան
- Չորրորդ պաշտոնյա — Վարդան Մանուկյան