Երեկ՝ հուլիսի 9-ին, Սերբիայի գործող չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում մարտական ոչ-ոքի գրանցեց ավստրիական «Բլաու-Վայսի» հետ (2։2)։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը սերբական գրանդի կազմում անցկացրեց 64 րոպե՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։
Հաջորդ ընկերական հանդիպումը «Ցրվենա Զվեզդան» կանցկացնի այսօր՝ հուլիսի 10-ին, Երևանի ժամանակով 18։00-ին։