Այսօր՝ հուլիսի 10-ին, MLS-ի կանոնավոր առաջնության 5-րդ տուրից հետաձգված խաղում Ֆոքսբորոյի «Ջիլեթ» մարզադաշտում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ «Նյու Ինգլենդ Ռևոլուշնի» նկատմամբ։
Մայամին ներկայացնող ակումբի կազմում հաղթական դուբլ գրանցեց Լիոնել Մեսսին՝ դառնալով MLS-ի պատմության առաջին խաղացողը, որը 4 խաղ անընդմեջ դառնում է մեկից ավելի գոլի հեղինակ։
Բայց «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը այսքանով չսահմանափակվեց։ AlbicelesteTalk-ի տվյալներով՝ Մեսսին դարձավ ֆուտբոլի պատմության մեջ առաջին խաղացողը, որը հասավ 100 գոլի նշաձողին՝ տուգանային հրապարակից դուրս կատարած հարվածներով (ոչ թե ուղիղ տուգանային հարվածներով)։
Լիոնել Մեսսին MLS-ի ընթացիկ առաջնությունում անցկացրած 15 խաղում խփել է 14 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։