Ուկրաինացի պաշտպան Եվհենի Ցիմբալյուկը վերադարձել է «Ուրարտու», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
29-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը ռումինական «Կոնկորդիան» էր, որտեղից նա միացել է «Ուրարտուին»։
Եվհենին 2022/23 և 2023/24 մրցաշրջաններում հանդես է եկել «առյուծների» կազմում՝ դառնալով Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։