Այսօր միաժամանակ կայացան ֆրանսիական Լիգա 1-ի նախավերջին՝ 33-րդ տուրի հանդիպումները։
«Հավրի» և «Մարսելի» միջև հանդիպումն ընդհատվել էր։ Հանդիպումն ընդհատվեց երկրորդ խաղակեսի կեսերին։ Տարբեր աղբյուրների համաձայն, հանդիպումը դադարեցվել է մարզադաշտի տրիբունաներում տեղի ունեցած անկարգությունների պատճառով։ Հանդպումը հետագայում վերսկսվեց և ավարտվեց դե Զերբիի թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Նշենք, որ ՊՍԺ-ն վաղաժամ դարձել էր չեմպիոն և արդեն ապահովել էր Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Այսօր ՉԼ-ի ուղեգիր ապահովեցին նաև «Մարսելը», ինչպես նաև «Մոնակոն»։
«Լիլը», «Նիցան» և «Ստրասբուրգը» վերջին տուրում կորոշեն ՉԼ-ի չորրորդ ուղեգրի ճակատագիրը։ Մաթեմատիկորեն մրցավազքին կարող է միանալ նաև «Լիոնը», բայց դա այն դեպքում, եթե վերը նշված երեք թիմերն էլ պարտվեն վերջին տուրում, ինչը քիչ հավանական է թվում։
«Մոնպելյեն» դեռ վաղուց արդեն «ապահովել էր» վերջին տեղն առաջնությունում։ Իսկ ահա, մյուս անհաջողակին, ամենայն հավանականությամբ կպարզեն «Հավրն» ու «Սենտ Էտյենը»։ «Նանտը» և «Ռեյմս» ևս դեռ 100 տոկոսով չեն ապահովել իրենց տեղը էլիտայում։ Լիգա 1-ը կլքեն վերջին երկու ակումբները, իսկ 16-րդ թիմը լրացուցիչ փլեյ-օֆֆում կվիճարկի իրավունքը բարձրագույն լիգայում մնալու։
Մրցաշարային աղյուսակը՝