Ըստ Tuttomercatoweb-ի՝ «Զենիթը» շահագրգռված է ձեռք բերել «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանիին:
Աղբյուրը հայտնում է, որ 25-ամյա իտալացին կորցրել է իր տեղը թուրինյան կազմում, իսկ «Զենիթի» մարզական տնօրեն Խավիեր Ռիբալտան, ով կապ ունի թուրինյան ակումբի հետ, արդեն կապ է հաստատել խաղացողի ներկայացուցիչների հետ՝ տրանսֆերի հնարավոր գործարքի վերաբերյալ:
Հայտնի է նաև, որ «Զենիթը» Ռուգանիին կարող է առաջարկել 3-ամյա պայմանագիր՝ տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձով, ներառյալ բոնուսները: Հիշեցնենք, որ Ռուգանին առաջին ֆուտբոլիստներից էր, ով վարակվեց կորոնավիրուսով: