Իտալական Ա Սերիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է փետրվար ամսվա լավագույն մարզչին։
Մրցանակը ստացել է «Ռոմայի» մարզիչ Կլաուդիո Ռանիերին։
Անցած ամիս հռոմեական թիմը փորձառու մասնագետի գլխավորությամբ տոնել է երեք հաղթանակ և մեկ ոչ-ոքի գրանցել։
Իտալիայի առաջնությունում «Ռոման» վաստակել է 40 միավոր։ Ռանիերիի թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։