«Տոտենհեմի» ղեկավարությունը կարող է համաձայնության գալ հարձակվող Հարի Քեյնի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության շուրջ, հայտնում է Daily Mail-ը:
Սա կարող է տեղի ունենալ ակումբի՝ վարկային պարտքերի պատճառով, որոնք դուրս են գրվել նոր մարզադաշտի կառուցման համար և 637 մլն ֆունտ են կազմում: Ի լրումն՝ լոնդոնյան ակումբը մոտ 83 մլն-ի ուշացումներ ունի՝ մյուս ֆուտբոլիստների տրանսֆերների հարցերով:
«Տոտենհեմի» համար իրավիճակը կարող է բարդացնել նաև հեռարձակման իրավունքների համար չստանալիք նշանակալի գումարը, եթե մրցաշրջանն Անգլիայում ավարտին չհասցվի կորոնավիրուսի պատճառոով:
Եթե Քեյնի տրանսֆերը կայանա (200 մլն ֆունտ/ 225 մլն եվրո), ապա այն կգերազանցի համաշխարհային ռեկորդը, որը պատկանում է Նեյմարին: 2017 թվականին ՊՍԺ-ն բրազիլացու համար «Բարսելոնային» 222 մլն եվրո է վճարել: