Ուկրաինայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռուսլան Ռոտանը Ուկրաինայի ազգային հավաքականի խաղը համեմատել է «Լիվերպուլի» հետ:
«Ես հաջողակ էի, որ հնարավորություն ունեցա հավասար լինել մեր ազգային հավաքականին և Շևչենկոյին: Լավ է, որ մենք կապի մեջ ենք մարզչական խորհրդում, ես միշտ կարող եմ ինչ-որ բան հարցնել նրան, խորհուրդներ խնդրել և մասնագիտական կարծիք լսել նրանից:
Մյուս մարզիչներից ես կարող եմ առանձնացնել Խոսեպ Գվարդիոլային և Յուրգեն Կլոպին: Երբ իսպանացին ժամանել էր «Մանչեսթեր Սիթի», ես սկսեցի երկրպագել այս թիմին: Բայց այս մրցաշրջանում Կլոպի թիմը պարզապես հաշալի ֆուտբոլ է խաղում: Ի դեպ, նրա խաղը նման է մեր հավաքականի խաղին», — Ռոտանի խոսքերն է մեջբերում Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը: