ՊՍՎ-ն իր պաշտոնական կայքում հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդից» պաշտպան Տիրել Մալասիայի հետ վարձակալության պայմանագիր կնքելու մասին։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, պայմանագիրը ներառում է ֆուտբոլիստի ամղջական տրանսֆերը 10 միլիոն եվրոյով գնելու տարբերակ:
Անգլիական ակումբը կհոգա նաև 25-ամյա հոլանդացու աշխատավարձի մի մասը և կստանա նաև ֆուտբոլիստի ապագա հնարավոր վաճառքի 30 տոկոսը։
Այս մրցաշրջանում Մալասիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: