«Միլանի» հարձակվող Ալվարո Մորատան և նրա կինը՝ Ալիս Կամպելոն, կարծես թե կրկին միասին են՝ բաժանվելուց ամիսներ անց:
Այս լուրը տարածվել է իտալացի լրագրող Ալեսանդրո Ռոսիկայի ռեպորտաժից հետո։
Ռոսիկան վստահորեն ասել է, որ Ալվարոն և Ալիսը կրկին միասին են, և հանրությունը դրա հաստատումը կարող է տեսնել իրենց նոր համատեղ լուսանկարներում, որոնք անպայման կհայտնվեն շուտով։
Այդ գրառումը սոցցանցերում հավանել է հենց ինքը՝ Կամպելոն՝ դրանով իսկ ակնարկելով, որ իր խոսքերը ճիշտ են։
Հիշեցնենք, որ զույգը բաժանվել է 2024 թվականի ամռանը՝ անձնական խնդիրների պատճառով։ Նշենք, որ Ալիսը և իր երեխաները տեղափոխվել են Իտալիա և հաճախ են ներկա լինում «Սան Սիրո» մարզադաշտում՝ դիտելու «Միլանի» հանդիպումները։ Այս ամենը հուշում է, որ ամուսինների վերամիավորման մասին լուրերը հեռու չեն իրականությունից։