ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին կարծես թե պատրաստ է պայմանագիր ստորագրել ուրուգվայական «Պենյարոլ» ակումբի հետ:
Ըստ Կավանիի ընկերոջ և «Պենյարոլի» ավագ Քրիստիան Ռորիգեսի, հարձակվողը հաջորդ մրցաշրջանում կվերադառնա Հարավային Ամերիկա:
«Ես իրավասություն ունեմ խոսելու Էդիի մասին: Նա պատրաստվում է գալ Պենյարոլ, և ես այլևս ոչինչ չեմ կարող ավելացնել», — մեջբերում է Ռոդրիգեսին Daily Star-ը:
Ավելի վաղ արգենտինական «Բոկա Խունիորսի» նախագահ Խորխո Ամոր Ամեալը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակող Էդինսոն Կավանիի հնարավոր տեղափոխությունը մայրաքաղաքային թիմ։