2022 թվականին «Յուվենտուսից» հեռանալուց հետո համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պավել Նեդվեդը մնաց առանց աշխատանքի։ Բայց չեխ նախկին կիսապաշտպանն արդեն նոր աշխատանք է գտել։
Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, առաջիկա օրերին Նեդվեդը կդառնա սաուդյան «Ալ Շաբաբ» ակումբի ֆուտբոլային տնօրենը։
Նրա նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի շուտով։
2015-ից 2022 թվականներին Նեդվեդը եղել է «Յուվենտուսի» փոխնախագահը, սակայն Անդրեա Անյելիի հետ լքել է ակումբը։