«Բարսելոնայի» ներկայացուցիչները ներկա են գտնվել Եվրոպայի լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի՝ «Միտյուլանդ» — «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (1:2) հանդիպմանը, որպեսզի հետևեն գերմանական թիմի հարձակվող Օմար Մարմուշի խաղին։ Այս մասին հայտնում է Tipsbladet-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է ձեռք բերել նոր հարձակվողի, որը կարող է փոխարինել 36-ամյա Ռոբերտ Լևանդովսկուն։ Մարմուշը համարվում է գլխավոր հավակնորդներից մեկը։
Այս մրցաշրջանում Մարմուշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, որոնցում դարձել է 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։