Իսպանական Պրիմերայի 2024/2025թթ․ խաղարկության 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Խետաֆեի» հետ։
«Արքայական ակումբը» ներկայացրել է թիմի հայտացուցակն այդ խաղի համար։
Վնասվածքների մեծ թվի պատճառով առաջին թիմի կազմում ներառվել է 5 ֆուտբոլիստ «Կաստիլյայից», ինչպես նաև վնասվածքից վերականգնվել է Ռոդրիգո Գոեսը։
Դեռևս խաղից դուրս են Դանի Կարվախալը, Էդեր Միլիտաոն, Դավիդ Ալաբան, Օրելիեն Չուամենին, Վինիսիուս Ժունիորը և Էդուարդո Կամավինգան։
Դարպասապահներ՝ Կուրտուա, Լունին, Ֆրան Գոնսալես
Պաշտպաններ՝ Լուկաս Վասկես, Խեսուս Վալյեխո, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռուդիգեր, Ֆերլան Մենդի, Ռաուլ Ասենսիո, Լորենցո Ագուադո, Դիեգո Ագուադո
Կիսապաշտպաններ՝ Ջուդ Բելինգհեմ, Ֆեդերիկո Վալվերդե, Լուկա Մոդրիչ, Արդա Գյուլեր, Դանի Սեբալյոս, Չեմա Անդրես
Հարձակվողներ՝ Կիլիան Մբապե, Ռոդրիգո Գոես, Էնդրիկ, Բրահիմ Դիաս
📋✅ ¡Nuestros convocados!
🆚 @GetafeCF#RealMadridGetafe pic.twitter.com/fhj8EOyGBH— Real Madrid C.F. (@realmadrid) November 30, 2024
«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք հանդիպումն այսօր է, Երևանի ժամանակով 19։15-ին։
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակին ծանոթանալու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ*