«Մանչեսթեր Յունայթեդը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում անելու է հնարավոր ամեն բան Թուրինի «Յուվենթուսի» պաշտպան Մաթիաս դե Լիխտի տրանսֆերը գնելու համար։
Sportsmole-ի տեղեկություններով՝ ՄՅՈՒ-ն պատրաստ է փոխանակել Պոլ Պոգբային Մաթիաս դե Լիխտով։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով թուրինյան ակումբը լրջորեն հետաքրքրված է։
Ավելի վաղ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան նշել էր, որ ամռանը «Ռեալ» է ուզում տեղափոխել իր լավագույն խաղացողներից մեկին։ Շատերի կարծիքով՝ խոսքը Պոգբայի մասին է։
Նշենք, որ Մաթիաս դե Լիխտի գործակալը ևս Մինո Ռայոլան է։