Իսպանիայում խոսել են կատալոնական «Բարսելոնայի» տրանսֆերային ծրագրերի մասին։
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, «Բլաուգրանայի» ղեկավարությունը ցանկանում է մոտ ապագայում ձեռք բերել ձախ եզրային հարձակվողի և բարձր ներուժ ունեցող երկու եզրային պաշտպանների:
Այս պահին «Բարսելոնան» գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։
Մադրիդի «Ռեալը» 27 միավորով երկրորդ տեղում է։ Լավագույն եռյակը 26 միավորով եզրափակում է Մադրիդի «Ատլետիկոն»։ Լավագույն հնգյակում են «Վիլյառեալը» և «Օսասունան», որոնք վաստակել են համապատասխանաբար 24 և 21 միավոր։