Scores Sports Managment ֆուտբոլային գործակալությունը 10 մլն եվրո է պահանջում Բարսելոնայից` Ուսման Դեմբելեի` ՊՍԺ տեղափոխության համար։ Բարսան հրաժարվում է վճարել այդ գումարը։ Գործակալությունը հայցն ուղարկել է դատարան։
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն ևս դատական հայց էր ներկայացրել կատալոնական ակումբի դեմ՝ 3 միլիոն եվրո աշխատավարձը չվճարելու պատճառով, հայտնում է AS-ը։
Արգենտինացի ֆուտբոլիստը կապտանռնագույններին միացել էր 2021 թվականի ամռանը, սակայն այդ տարվա դեկտեմբերին ստիպված էր ավարտել կարիերան սրտի հիվանդության պատճառով՝ չկարողանալով ավարտին հասցնել «Բարսելոնայի» հետ պայմանագիրը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը Ագուերոյին տեղեկացրել է, որ ապահովագրական պայմանագրով նրան վարձատրելու է պայմանագրի առաջին տարվա համար։ Սակայն ապահովագրական ընկերությունը հրաժարվել է ֆուտբոլիստին գումար փոխանցել՝ պատճառաբանելով, որ նա մանկուց սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Այժմ Ագուերոն կարծում է, որ «Բարսելոնան» պետք է վճարի խոստացված 3 միլիոն եվրոն։
Ագուերոն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է հինգ հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։