ՈՒրուգվայցի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Ֆորլանը խորհուրդ է տվել իր հայրենակցին՝ ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին, թե որտեղ շարունակել կարիերան։
Ֆորլանը խորհուրդ է տվել Կավանիին կարիերան շարունակել արգենտինական «Բոկա Խունիորսում»։
Radio AM 1030-ի հետ զրույցում Ֆորլանը ասել է․ «Էդինսոն Կավանին իսկապես կթարմացնի «Բոկա Խունիորսը», քանի որ նա թոփ խաղացող է»։
Կավանիի գործող պայմանագիրը ավարտվում է գալիք ամառ։