Անգլիացի մասնագետ Գրեհեմ Փոթերը պատմել է, որ այցելել է Թեյլոր Սվիֆթի համերգին «Չելսիից» հեռանալուց հետո:
Անգլիացի մասնագետը գլխավորել է ակումբը 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի ապրիլը։
«Ինձ հեռացրին աշխատանքից 7 ամիս աշխատելուց հետ, երբ ես հնգամյա պայմանագիր ունեի, ուստի այդ ամենին պետք էր վերաբերվել մարդկային տեսանկյունից:
Ես գնացի Ֆոլքլենդյան կղզիներ և դասախոսություններ անցկացրեցի և, ի հիասթափություն իմ 14-ամյա որդու, գնացի Թեյլոր Սվիֆթի համերգին: Պարզվեց, որ որդիս ինձ պես Սվիֆթի երկրպագու չէ»,- ասել է «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը: