«Չելսին» պատրաստվում է ձեռք բերել Ջեյդոն Սանչոյին:
Լոնդոնցիները «Մանչեսթեր Յունայթեդին» պաշտոնական առաջարկ են ուղարկել անգլիացի վինգերի համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Վարձակալության պայմանները նման են «Յուվենտուսի» նախկինում առաջարկած պայմաններին, սակայն ընդհանուր գումարն ավելի բարձր է:
Սանչոն հետաքրքրված է «Չելսի» տեղափոխությամբ, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի «Մանչեսթեր Յունայթեդը»։
























































