Անգլիայի Պրեմիեր լիգայում հեթ-տրիկների քանակով Էրլինգ Հոլանդից առաջ է միայն վեց ֆուտբոլիստ։
Երեկ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը երեք գոլ խփեց «Իպսվիչի» դարպասը (4-1) Անգլիայի առաջնության 2-րդ տուրում։
Ընդհանուր առմամբ, նորվեգացին երկու տարվա ընթացքում 7 հեթ-տրիկ ունի իր ակտիվում Պրեմիեր լիգայում։ Ուեյն Ռունին նույնքան հեթ-տրիկ է գրանցել իր ողջ կարիերայի ընթացքում։
Միայն Սերխիո Ագուերոն (12), Ալան Շիրերը (11), Ռոբի Ֆաուլերը (9), Թիերի Անրին, Հարի Քեյնը և Մայքլ Օուենը (բոլոր 8-ը) ԱՊԼ-ում ավելի հաճախ են հեթ-տրիկ գրանցել:
























































