«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը խոստովանել է, որ կցանկանար հետք թողնել ակումբի պատմության մեջ, ինչպես դա արեց Հարի Քեյնը։ Բայց առայժմ նա իրեն ակումբի լեգենդ չի համարում։
«Ես դեռ ինձ չեմ համարում այս ակումբի լեգենդը. Բայց ես արդեն ասել եմ, որ ցանկանում եմ ինչ-որ բան հաղթել «Տոտենհեմի» հետ և շատ ուրախ կլինեմ, եթե ինձ լեգենդ անվանեն։
Ես միացա ակումբին, որպեսզի նվաճեմ գավաթ, և հուսով եմ, որ մենք կարող ենք յուրահատուկ մրցաշրջան անցկացնել»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Սոն Հին Մինը միացել է «Տոտենհեմին» 2015 թվականին։ 2023 թվականին Քեյնի՝ «Բավարիա» տեղափոխվելուց հետո նա դարձավ թիմի նոր ավագը։
Ընդհանուր առմամբ հարձակվողը Սփըրսի կազմում անցկացրել է 409 հանդիպում, որոնցում դարձել է 162 գոլի և 84 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը։
























































