FourFourTwo-ն կազմել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն պաշտպանների վարկանիշային տասնյակը։
Ցուցակը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը: Երկրորդ տեղում եզրային պաշտպան Էշլի Քոուլն է, որը երկար ժամանակ հանդես է եկել Լոնդոնի «Չելսիում»:
Լավագույն եռյակը եզրափակում է «Լիվերպուլի» ներկայիս ավագ Վիրջիլ վան Դեյքը։ Ջոն Թերին չորրորդն է, իսկ Քայլ Ուոքերը՝ հինգերորդը:
Պրեմիեր լիգայի լավագույն պաշտպանների տասնյակում են նաև Վենսան Կոմպանին, Նեմանյա Վիդիչը, Թոնի Ադամսը, Սոլ Քեմփբելը և Գարի Նևիլը։
























































