«Բրենթֆորդն» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Զեպ վան դեն Բերգի տեղափոխության մասին։ Ֆուտբոլիստն լոնդոնյան ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է մոտ 24 միլիոն եվրո։
22-ամյա խաղացողը նախորդ մրցաշրջանում «Մայնցի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։ Նախկինում հոլանդացին հասցրել է հանդես գալ նաև անգլիական «Պրեստոնում» և գերմանական «Շալկեում»։
Վան Դեն Բերգը 4 խաղ է անցկացրել «Լիվերպուլի» հիմնական թիմի կազմում։ Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:
«Բրենթֆորդը» Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը սկսեց «Քրիսթալ Փելասի» նկատմամբ հաղթանակով (2:1): Հաջորդ տուրում թիմը արտագնա խաղում կհանդիպի հենց «Լիվերպուլի» հետ, հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ին։
























































