Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը պատմել է, թե որ ֆուտբոլիստներին է երկրպագել մանուկ հասակում։
«Ո՞վ էր իմ սիրելի խաղացողը մանուկ հասակում: Ինձ դուր էր գալիս անգլիացի հարձակվող Թեդի Շերինգհեմը։ Հետագայում Դեյվիդ Բեքհեմի նման խաղացողներն իմ կուռքերն էին. որպես երեխա ես կանեի այն ամենը, ինչ Բեքհեմն ասեր: Հիմա ես օրինակ եմ շատ երեխաների համար և փորձում եմ օրինակ լինել նրանց համար»,- X սոցիալական ցանցում Քեյնի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։
31-ամյա անգլիացի հարձակվող Հարի Քեյնը իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել Լոնդոնի Տոտենհեմում և Մյունխենի «Բավարիայում», ինչպես նաև վարձավճարով մի շարք ակումբներում՝ «Լեյթոն Օրիենտ», «Միլվոլ», «Նորվիչ» և «Լեսթեր Սիթի»: Հարձակվողն Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 98 հանդիպում՝ դառնալով 66 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
























































