«Մանչեսթեր Սիթիի» անգլիացի պաշտպան Կայել Ուոքերը բացահայտել է, թե ինչպես է իր վրա ազդել հոր խիստ դաստիարակությունը։
«Ես ատում էի հորս հետ մարզվելու գնալը: Կարևոր չէր՝ լավ եմ խաղում, թե վատ, նա միշտ ավելին էր պահանջում։ Մարզումներից հետո հաճախ էի նստում մեքենան և լաց լինում։
Սակայն նա դա անում էր ոչ թե այն պատճառով, որ ուզում էր ինձ վիրավորել, այլ որովհետև հոգ էր տանում իմ մասին: Ես անընդհատ ապացուցում էի, որ հայրս սխալ է, և դա ինձ ավելի լավ խաղացող և ավելի լավ մարդ դարձրեց:
Ես կարող էի երեք գոլ խփել, բայց նա կասեր. դու պետք է խփեիր վեցը: Միայն հասուն տարիքում էր, որ ասաց՝ լավ խաղացիր, տղաս»,- ասել է ասել է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը You’ll Never Beat Kyle Walker փոդքաստում:
Անցած մրցաշրջանում, 34-ամյա խաղացողը «Քաղաքայինների» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































