«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը ընտրել է լավագույն ֆուտբոլիստներին Goal-ի հետ հարցազրույցի ժամանակ։
— Լավագույն ֆուտբոլիստը, ում հետ երբևէ խաղացել ես:
— Կևին Դե Բրույնե։
— Ո՞ւմ էիք ցանկանում նմանվել:
— Մեսսիին։
— Աշխարհի լավագույն ֆուտբոլիստն այս պահին:
— Ես կասեի Կիլիան Մբապե կամ Վինիսիուս Ժունիոր:
— Ընտրեք մեկին։
— Մբապե:
— Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն Անգլիայում:
— Ուեյն Ռունի.
— Եթե ձեր կյանքը կախված լիներ մեկ 11 մետրանոցից, ո՞վ կիրացնի այն:
— Ես.
— Պատմության լավագույն փոխանցումներ կատարող ֆուտբոլիստը:
– Կևին Դե Բրույնե, Տրենտ… Ոչ, Տոնի Կրոս:
— Գոլային դրվագներն ավարտող լավագույն ֆուտբոլիստը պատմության մեջ:
— Կրիշտիանու Ռոնալդու։
— Լավագույնը դրիբլինգի առումով:
— Նեյմար։
— Մեսսի՞, թե՞՝ Ռոնալդու։
— Մեսսի,- ասել է «Չելսիի» կիսապաշտպանը։
























































