«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող ՈՒեյն Ռունին նշել է, որ «Լիվերպուլը» արժանի է չեմպիոնության ընթացիկ մրցաշրջանի արդյունքում։
«Իհարկե, ինձ՝ որպես «Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» նախկին հարձակվողի, ցանկալի չէ, որ «Լիվերպուլը» չեմպիոն դառնա, բայց նրանք իսկապես ֆանտաստիկ են այս տարի։ Նրանք արժանի են չեմպիոնության»,-Ռունիի խոսքն է մեջբերում Sports.mole-ն։
Հիշեցնենք, որ այս պահին ԱՊԼ-ում դադար է կորոնավիրուսի համավարակի պատճառով։