Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Մաքսիմիլիան Բայերը «Հոֆենհայմից» տեղափոխվել է «Բորուսիա»։
Այսօր դորտմունդյան ակումբը հայտարարեց 21-ամյա գերմանացի հարձակվողի տեղափոխության մասին։
Հաղորդվել է, որ գործարքի գումարը կազմել է 30 միլիոն եվրոյից մի փոքր ավելի։ Բայերը բուժզննում է անցել և պայմանագիր է կնքել «Բորուսիայի» հետ մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։