«Նոթինգհեմ Ֆորեսթը» հայտարարել է «Վիտորիայի» հարձակվող Ժոտա Սիլվայի տեղափոխության մասին։
25-ամյա պորտուգալացին 4 տարվա պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի ամառ։ Transfermarkt-ը գործարքի արժեքը գնահատել է 7 միլիոն եվրո:
Սիլվան «Վիտորիայում» հանդես է եկել 2022 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 15 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Այս տարի նա իր նորամուտն է նշել Պորտուգալիայի հավաքականի կազմում։