Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն «Ավանի ֆուտբոլի ակադեմիայում» ընդունել է մոլդովական «Զիմբրուին»։
Առաջին խաղակեսից հետո երևանյան թիմը հաղթում է 1-0 հաշվով։
Այս խաղում դեռևս միակ գոլի հեղինակը Տենտոն Յենեն է, ով աչքի է ընկել հանդիպման 28-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում «Արարատ-Արմենիան» առավելության էր հասել 3-0 հաշվով։