Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Լուիշ Նանին կարիերան կշարունակի պորտուգալական «Էստրելա Ամադորում»։
Այդ մասին հայտնում է պորտուգալական ակումբի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ 37-ամյա Նանին մեկ մրցաշրջանով պայմանագիր է կնքել ակումբի հետ մինչև 2025 թվականի ամառը:
37-ամյա ֆուտբոլիստը վերադարձավ Պորտուգալիայի առաջնություն ազատ գործակալի կարգավիճակով։