Մարկո Առնաուտովիչը կարող է «Ինտերից» տեղափոխվել «Կոմո»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ներաձուրիները» պատրաստվում էին բաժանվել 35-ամյա հարձակվողից՝ հույս ունենալով վաճառել նրան մոտ 5 միլիոն եվրոյով։
Ինչպես հայտնում է Il Giorno-ն, ֆուտբոլիստին վերջերս նկատել են Կոմո քաղաքում: Հուլիսին համանուն ակումբը գլխավորեց Սեսկ Ֆաբրեգասը։
Չնայած «Կոմոն» հարձակվողների որոնման մեջ է, փաստ չէ, որ Առնաուտովիչը հանդիպման է եկել ակումբի ղեկավարության հետ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մոտակայքում է գտնվում «Ինտերի» մարզաբազան, նա կարող էր այնտեղ լինել այլ պատճառներով, նշում են աղբյուրները։