Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ «Մանչեսթեր Սիթին» իրեն մեղավոր է ճանաչել առաջնության կանոնները խախտելու մեջ՝ կապված վերջին երկու մրցաշրջաններում խաղերի ժամանակին մեկնարկի և վերսկսման պարտավորությունների հետ։
Ինչպես ընդգծում է բրիտանական The Sun հրատարակությունը, այժմ Անգլիայի չեմպիոնները կանոնակարգը խախտելու համար որպես տուգանք պետք է վճարեն մոտ 2,09 մլն ֆունտ (2,3 մլն եվրո)։ Ընդգծվում է, որ անցած երկու մրցաշրջանների ընթացքում «Մանչեսթեր Սիթին» 22 անգամ հետաձգել է հանդիպման մեկնարկը կամ վերսկսումը։ Եղել է դեպք, երբ ուշացումը կազմել է 79 վայրկյան, սակայն այժմ քաղաքայինների համար դա կարժենա 100,000 ֆունտ (118,000 եվրո):
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի վերջում «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 91 միավոր ու գրավել առաջին տեղը։