«Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է ընկերական խաղում «Ամերիկայի» նկատմամբ տարած հաղթանակը (3-0).
«Ես գոհ եմ հաղթանակից: Արդյունքն ինձ համար միշտ շատ կարևոր է։ Բայց այս պահին մենք պետք է վերլուծենք մեր խաղը և հասկանանք, թե ինչպես բարելավել այն:
Նայելով այս հանդիպմանը՝ կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք առաջադիմել»,- մեջբերում է մասնագետին Football London-ը։
Հաջորդ ընկերական խաղում «Չելսին» կհանդիպի Պրեմիեր լիգայի մեկ այլ ներկայացուցչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ։