«Մանչեսթեր Յունայթեդի» դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունդը «Արսենալի» հետ ընկերական խաղում (1:2) ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի նոր մրցաշրջանի մեկնարկը։
Դանիացի հարձակվողը ազդրի հետ կապված խնդիրներ ունի: Սպասվում է, որ հարձակվողի վերականգնման գործընթացը կտևի մոտ վեց շաբաթ:
Ավելի վաղ թիմի նորեկ Լենի Յորոն ոտնաթաթի կոտրվածքի պատճառով շարքից դուրս էր մնացել երեք ամսով։
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը կընդունի «Ֆուլհեմին», հանդիպումը կկայանա ուրբաթ օրը՝ օգոստոսի 16-ին։