«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ ֆրանսիացի պաշտպան Լենի Յորոն 3 ամիս բաց կթողնի ձախ ոտնաթաթի ոսկորի կոտրվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ Յորոն ցանկանում է մնալ ակումբի կազմում ԱՄՆ շրջագայության ժամանակ և կանցնի հետագա հետազոտություններ, երբ վերադառնա Մանչեսթեր։
Հիշեցնենք, որ անգլիական ակումբը 18-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին հայտարարել էր հուլիսի 18-ին։ «Կարմիր սատանաները» պաշտպանի համար վճարել են ավելի քան 60 միլիոն եվրո: