Մադրիդի «Ռեալը» մտածում է մոտ ապագայում թիմի ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայի հնարավոր վաճառքի մասին։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Արքայական» ակումբը մտահոգված է 32-ամյա ֆուտբոլիստի պարբերաբար կրկնվող վնասվածքներով։ Մադրիդցիների ճամբարում կասկածում են, որ երկար բացակայությունից հետո Դավիդը կկարողանա վերադառնալ նախկին մակարդակին։
Նշվում է, որ Ալաբայի կարիերան շարունակելու տարբերակների թվում է Սաուդյան Արաբիան։ Պաշտպանը մադրիդյան գրանդում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսը։