«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ծաղրել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուին, որը ցանկանում էր լուսանկարվել նրա հետ։
«Խնդրում եմ, դեն նետեք այս մարզաշապիկը»,- ծիծաղելով ասաց Լապորտան» «Կարմիր սատանաների» մարզաշապիկով երիտասարդ երկրպագուին:
“Throw that shirt away please,” Joan Laporta has told a fan wearing Manchester United jersey, laughing.
I mean, he’s not wrong — how can a person go to a meet-and-greet with Laporta but dress like United fan? 🤷
Anyway, Joan seemed kind to all the fans, taking pics with them. pic.twitter.com/bs8qZJDjvi
— William™️ (@thewilliamFCB) July 29, 2024
Նշենք, որ «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը» իրենց պատմության ընթացքում միմյանց հանդիպել են 18 անգամ։ Կատալոնական ակումբը տարել է 7 հաղթանակ, մանկունյացիները՝ 5 հաղթանակ, ևս 6 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։ Բացի այդ «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խաղարկությունում միմյանց հանդիպել են ամենաշատը՝ 10 անգամ։