«Բարսելոնան» օր-օրի ավելի է հեռվանում Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսին ձեռքբերելուց, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Կապտանռնագույնները» կարծում են, որ իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերը ձախողման եզրին է նրա վրա ընտանիքի և «Ատլետիկի» ճնշումների պատճառով: «Բարսելոնան» կարծում է, որ Ուիլյամսը գրեթե վերջնական որոշում է կայացրել մնալ իր ներկայիս ակումբում:
Նշվում է, որ բասկայն ակումբի ղեկավարությունը համոզում է խաղացողին երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը։ Դեպքերի նման զարգացման պարագայում 22-ամյա խաղացողի հրաժարագինը 58 միլիոն եվրոյից կհասնի 100 միլիոն եվրոյի։